«Զայրոյթի երկուշաբթի». Բողոքի նոր ալիք Պէյրութի մէջ... Արցախցի 124 սպայ ի զօրակցութիւն՝ Օննիկ Գասպարեանին... Սուրիոյ նախագահ Պաշշար Ասատ եւ առաջին Տիկին Ասմա Ասատ վարակուած են «Քովիտ»ով... Հայրենի յուշեր (9)...
Հրանդ Տինք 14 տարի անցաւ. Ծովինար Լոքմակէօզեան
Հրանդ Տինք 14 տարի անցաւ. Ծովինար Լոքմակէօզեան
19 Յունուար 2021 , 14:03

14 տարի առաջ նա դուրս եկաւ խմբագրութիւնից եւ չվերադարձաւ: Այսօր Ստամպուլ այցելող ամէն մի ազնիւ մարդ Սուրբ Սոֆիայից զատ կփութայ Հալասկարգազի պողոտայ, որպէսզի խոնարհուի Տինքի յուշատախտակի առջեւ, որի վրայ արձանագրուած է սպաննութեան փաստը եւ ժամը` 15.05: Գուցէ նաեւ կայցելի  Հրանդի շիրիմը եւ չափազանց բաւարարուած կվերադառնայ տուն եւ կպատմի շրջապատին իր այցելութեան մասին: Այո՜, 2007 –ի յունուարի 19-ին Ստամպուլը հարստացաւ դիտարժան վայրով…

Յիշում եմ, թէ ինչպէս այդ օրը մեզ խեղդեցին արցունքները, ի՛նչ ցաւ մտաւ մեր մէջ եւ ի՛նչ ծանրութիւն  ընկաւ մեր սրտի վրայ:  Սակայն ատելութիւնը տեղ չգտաւ մեր սրտում, որովհետեւ…տեղ չմնաց ո'չ մի ուրիշ զգացմունքի համար բացի վշտից:

7  տարի անց նրա 60-ամեակին ես գրեցի.«Ողբը մերն էր, ամօթը` նրանց, վիշտը մերն էր, անդառնալիութեան ցաւը` նրանց, հերոսը մերն էր, հերոսը` նաեւ նրանց»: Խօսքը ազնիւ մարդկանց մասին էր։ Նրանց անհրաժեշտ է տարանջատել միւսներից, որոնց մասին հայերն ասում են «թուրքը մնում է թուրք»  եւ «տեսա՞ք, որ Թուրքիայում աղաւնիներին սպանում են. միամիտ Հրանդը սխալուեց»: Նրա վերջին յօդուածը աղաւնու հոգեվիճակի մասին մտել է Հրանդի կենսագրութեան մէջ եւ բոլորը, շարադրելով նրա կեանքի պատմութիւնը, պարտադիր անդրադառնում են այդ յօդուածին, կարծես, հենց այդ գրութիւնն է կերտում Տինքի իրական կերպարը: Այո՜, նա վախորած աղաւնու պէս հայեացքը այս ու այն կողմն էր պտտում, դրա մասին կարող են վկայել բոլոր նրանք,  ովքեր տեսել են Հրանդին վերջին օրերին: Տեսել են, բայց երբ նկատել են նրա հայեացքի մէջ քարացած տագնապը, որը շղարշի պէս պատել էր դէմքը, հետեւալ պահին Հրանդը վերադարձել էր իր սովորական անվախ վիճակին եւ թող նրա տագնապի վկաներից գէթ մէկը խոստովանի, որ Հրանդը գանգատել կամ կիսուել էր նրա հետ այն սպառնալիքների վերաբերեալ, որոնք նախորդել էին սպանութեանը: Նրա շարժումները նման էին աղաւնու շարժումներին: Հոգեվիճակը նոյնպէս նման էր աղաւնու հոգեվիճակին, բայց աղաւնու նման լինել չի նշանակում աղաւնի լինել: Զարմանալի էր, բայց ոչ ոքի  նա բան չասեց: Նրան հասցրել էին սպասողական վիճակի, նա ամէն վայրկեան հարուածի էր սպասում…Եթէ մարդուն ուժեղ հարուածեն, նա ցաւից կարող է գոռալ: Եթէ մարդուն ծոծրակից ատրճանակով խփէն, նա կարող է մեռած ընկնել եւ արիւնով ներկել ընկած տեղը: Բայց դա չի նշանակում, որ նրան վախեցրին: Կամ յաղթեցին: Ընդհակառակը. եթէ հանճարներին հասկանալու համար ժամանակ է պահանջւում (այդ է պատճառը, որ նրանց հասկանում են սովորաբար մահից յետոյ), ապա Հրանդին հասկացան հենց նրա մահուան պահին: Նա չվախեցաւ նայել մահուան դէմքին ակնապիշ: Նա օր ցերեկով, տաք յունուարեան ցերեկով հասակով մէկ փռուեց գետնին: Դրանով էլ չբաւարարուած արդէն սպանուած Հրանդին երկար, շատ երկար պահեցին գետնին` չծածկած ոտնաթաթերը դէմ տալով աշխարհին…

Չեմ ուզում նայել այդ պատկերի վրայ, որ վայել չէր Հրանդին: Ուզում եմ մէջբերել Պարոյր Սեւակի «Ծնուել եմ» բանաստեղծութեան տողերից, որոնք թերեւս գրուած էին 1957-ին, երբ Հրանդը դեռ 4 տարեկան էլ չկար, բայց ճիշդ ու ճիշդ 2007-ի յունուարի 19-ի ժամը 15.05-ի Հրանդի մասին են.

…Ես ծնուել եմ նրա համար,

Որ ցաւածին մխիթարեմ.

Ջահելների հարսանիքին

Ձեռքիս գինի զուարթ պարեմ.

Եթէ շուրջս խաւար լինի`

Մարդկանց համար փայլատակեմ,

Հասակով մէկ փռուեմ գետին

Վհատութեան ճամբան փակեմ…

 

Ծովինար Լոքմակէօզեան

Լրահոս
Ամենաընթերցուած
Օրվա
Շաբաթվա
Ամսվա
One of the world's oldest civilizations, Armenia once included Mount Ararat, which biblical tradition identifies as the mountain that Noah's ark rested on after the flood. It was the first country in the world to officially embrace Christianity as its religion (c. A.D. 300).In the 6th century B.C. , Armenians settled in the kingdom of Urartu (the Assyrian name for Ararat), which was in decline. Under Tigrane the Great (fl. 95–55 B.C. ) the Armenian empire reached its height and became one of the most powerful in Asia, stretching from the Caspian to the Mediterranean seas. Throughout most of its long history, however, Armenia has been invaded by a succession of empires. Under constant threat of domination by foreign forces, Armenians became both cosmopolitan as well as fierce protectors of their culture and tradition. Over the centuries Armenia was conquered by Greeks, Romans, Persians, Byzantines, Mongols, Arabs, Ottoman Turks, and Russians. From the 16th century through World War I, major portions of Armenia were controlled by their most brutal invader, the Ottoman Turks, under whom the Armenians experienced discrimination, religious persecution, heavy taxation, and armed attacks. In response to Armenian nationalist stirrings, the Turks massacred thousands of Armenians in 1894 and 1896. The most horrific massacre took place in April 1915 during World War I, when the Turks ordered the deportation of the Armenian population to the deserts of Syria and Mesopotamia. According to the majority of historians, between 600,000 and 1.5 million Armenians were murdered or died of starvation. The Armenian massacre is considered the first genocide of the 20th century. Turkey denies that a genocide took place and claims that a much smaller number died in a civil war.read more: Armenia: Maps, History, yerevanvideo.com Geography, Government, Culture