Բոլոր ժամանակներու սիրուած հայկական երգերը, «ԳՈՀԱՐ»-ի վերջին նորութիւնները, հոլովակներն ու նկարները` մէկ հարթակի վրայ... Բակօ Սահակեան Լոս Անճելըսի մէջ հայ եկեղեցականներուն ներկայացուցած է Արցախի խնդիրները, ԼՂ հակամարտութիւնը... Հակառակ առկայ հրադադարին ահաբեկիչները կը շարունակեն հարուածել Լաթաքիոյ գիւղական հատուածները. Զոհուած են Սուրիոյ բանակի 18 զիուորներ... Իրան պիտի չտապալի...
Իրական Հայաստան/ Յակոբ Աւետիքեան
Իրական Հայաստան/  Յակոբ Աւետիքեան
21 Սեպտեմբեր 2015 , 11:35

Իմ մանկության օրերի Բեյրութում ընկերական խնջույքների ժամանակ մի երգ էինք երգում, որի կրկներգն եմ հիշում հիմաՙ «Հեյ ջան Երեւան, հայրենիք դու իմ»: Մեկ էլ մի տող եմ հիշում նույն երգիցՙ «Երբ որ ես մեռնիմ, Հայաստան տարեք, Արարատյան դաշտը դիակս թաղեցեք»: Մեծերը այս տողը երգում էին հուզումով, մեծագույն զոհողության գնացողի, սեփական դիակը միայն հայրենի հողին վստահելու ինքնազոհ եւ ինքնագոհ արտահայտությամբ...

 

Ավելի ուշ, արդեն չափահասության դռների մոտ, «Արարատյան դաշտը դիակս թաղեցեքը» սկսեց մտատանջություն պատճառել ինձ- Հայաստանը գերեզմանո՞ց է, որին շատ մարդիկ, գոնե իմ շրջապատից, պատրաստ էին իրենց «դիակը վստահել»: Մտատանջությունս գնալով մեծացավ հաջորդ մտքիցՙ միայն որպես դիա՞կ կարելի է Հայաստան գնալ, մինչ մեր ուսուցիչները, առավելՙ «Երեւանն է խոսումի» ամենօրյա հաղորդումները անընդհատ պատմում էին միայն ծաղկուն երկրի, հզոր հայրենիքի մասին: Դա մեր երազային Հայաստանն էր, որին ձգտում, կարոտում, երազում էինք մենք, ի հակադրություն մեզ հասակակից մյուս ճամբարականների, որոնք կուռ դաստիարակվել էին ռուբենդարբինյանների «հոգեկան հայրենիքի» գաղափարով եւ որոնց «ազատագրական պայքարը» այն ժամանակ ուներ մեկ թիրախ ու կարգախոսՙ «կորսվեցեք մեր երկրեն, բոլշեւիկ շուներ»:

 

Վրա հասավ 1965 թիվը, Մեծ եղեռնի 50-ամյա տարելիցը, ու գեթ մեկ բան արմատապես փոխվեց. հնչակ, դաշնակ թե ռամկավար, առաքելական, կաթոլիկ թե բողոքական, մենք բոլորս նույն «մրրկաւ էինք զատուած», ժառանգորդներն էինք նույն ցեղասպանության: Դա՛ էր միացնում մեզ: Ու փոխվեց թիրախը մեր «պայքարի»: Բայց չփոխվեց կեցվածքը Սովետական Հայաստան կոչվող երկրի նկատմամբ. մեզ համար դա «երազային Հայաստանն էր», նրանց համար այն փոխարինված մնաց «հոգեկան հայրենիքով»: Դեռ որոշ ժամանակ:

 

Երազս իրականացավ, եկա Սովետական Հայաստանՙ ուսանելու: Շուտով երազիցս բան չմնաց. հոգսաշատ ու ջղային մարդիկ, գողեր, բոզեր, փոքր ու մեծ ուրախություններ, «ախբարների» ամենօրյա տրտունջՙ «հո՛ն լավ է»: Վերջապեսՙ ապրող երկիրՙ գաղափարախոսության պարտադրած տարօրինակ կաշկանդումներով հանդերձ: Նաեւՙ հրաշալի դասախոսներ, արվեստագետներ, գիտնականներ, վերջապեսՙ 70-ականների հրաշալի վերածնունդ:

 

Եվ վերջապես հասկացա մեր ամենամտածող բանաստեղծիՙ Վահան Թեքեյանի տողը. «Տարբե՜ր ես դուն մեր երազէն,- աւելի՛ լաւ»:

 

Ցնդեց երազը, մնացին տագնապներըՙ ազգային, հասարակական, քաղաքական: Փոխվեցին շատերը նաեւ մյուս ճամբարում. մահացել էր արդեն Ռուբեն Դարբինյանը, իր հետ տանելով իր «հոգեկան հայրենիքը»: Հայրենիքը հիմա նման էր թռիչքի պատրաստվող օդանավի, որն անընդհատ ուժ էր հավաքում, թափ հավաքում: Թռիչքի էր պատրաստվում:

 

Այդ թռիչքը պատահեց ուշ, 25-30 տարի հետո, մեզնից անկախ, բայց մեր մասնակցությամբ:

 

Հայաստանը անախացավ: Արյուն չթափվեց անկախության համար, արյունը թափվեց այդ անկախությանը միանալու համար, ազատագրված Արցախո՛ւմ:

 

Եվ հիմա, անկախությունից 24 տարի հետո, Հայաստանը ոչ երազային է, ոչ էլ հոգեկան, եւ բնավ նպատակ չունի դիակներ ընդունող գերեզմանոց դառնալու: Հայաստանը իրակա՛ն երկիր է, ապրող, շնչող, սիրող, ատող, տագնապող, հաղթահարող սովորական երկիր, որը պետք է սիրել ու պաշտպանել, տքնել, աշխատել, պայքարել եւ արարել: Ուրիշ ելք չկա: Սա՛ է մեր երկիրը, իրական Հայաստանը: Եվ իրականը միշտ «տարբեր է (...) մեր երազէն,- աւելի՛ լաւ»:

Լրահոս
Ամենաընթերցուած
Օրվա
Շաբաթվա
Ամսվա
One of the world's oldest civilizations, Armenia once included Mount Ararat, which biblical tradition identifies as the mountain that Noah's ark rested on after the flood. It was the first country in the world to officially embrace Christianity as its religion (c. A.D. 300).In the 6th century B.C. , Armenians settled in the kingdom of Urartu (the Assyrian name for Ararat), which was in decline. Under Tigrane the Great (fl. 95–55 B.C. ) the Armenian empire reached its height and became one of the most powerful in Asia, stretching from the Caspian to the Mediterranean seas. Throughout most of its long history, however, Armenia has been invaded by a succession of empires. Under constant threat of domination by foreign forces, Armenians became both cosmopolitan as well as fierce protectors of their culture and tradition. Over the centuries Armenia was conquered by Greeks, Romans, Persians, Byzantines, Mongols, Arabs, Ottoman Turks, and Russians. From the 16th century through World War I, major portions of Armenia were controlled by their most brutal invader, the Ottoman Turks, under whom the Armenians experienced discrimination, religious persecution, heavy taxation, and armed attacks. In response to Armenian nationalist stirrings, the Turks massacred thousands of Armenians in 1894 and 1896. The most horrific massacre took place in April 1915 during World War I, when the Turks ordered the deportation of the Armenian population to the deserts of Syria and Mesopotamia. According to the majority of historians, between 600,000 and 1.5 million Armenians were murdered or died of starvation. The Armenian massacre is considered the first genocide of the 20th century. Turkey denies that a genocide took place and claims that a much smaller number died in a civil war.read more: Armenia: Maps, History, yerevanvideo.com Geography, Government, Culture