image
Հրատապ լուրեր:

Ամերիկահայ բարերարը բժշկական սարքեր նուիրեց Հայաստանին

Ամերիկահայ   բարերարը  բժշկական սարքեր  նուիրեց  Հայաստանին

Ամերիկահայ  յայտնի  բժիշկ  եւ ազգային  գործիչ  Կարօ   Դերձակեան   բժշկական սարքեր նուիրած է Հայաստանին։  Այս մասին  տեղեկութիւնը տուած է Լոս Անճելոսի «Ասպարէզ»ը։

Աղբիւրը  նաեւ կը նշէ, որ Մխիթար Հերացիի անուան Հայաստանի պետական բշժկական համալսարանի տնօրէն Արմէն Մուրատեան իր «Ֆէյսպուք»ի էջին  գրած է    բժիշկ Դերձակեանի    կատարած   նուիրատւութեան  մասին։   Մուրատեան  նաեւ նշած է, թէ  «Բարերար Կարօ Դերձակեան այն հայ Բժիշկներից է, ով մի քանի սերնդի սովորեցրել է բժշկել: Չափազանց աշխատասէր, պահանջկոտ այս մարդը հայրենիքում մնայուն գործ ծաւալելու վառ օրինակ է»: