image

Ադիսի հուղարկավորությունը՝ Hall of Liberty-ում

Ադիսի հուղարկավորությունը՝  Hall of Liberty-ում

Հայ էստրադային երգի աստղ Ադիս Հարմանդյանի հուղարկավորության մասին «Արեւելքը» տեղեկություններ ստացավ Ադիսի հարազատներից: Լոս Անջելեսից հայտնում են, որ երգչի հուղարկավորությունը նախատեսված է շաբաթ օրը՝ սեպտեմբերի 7-ին, Լոս Անջելեսի ժամանակով 15:00-ին: Ադիսին հուղարկավորելու են Լոս Անջելեսի Hall of Liberty at Forest Lawn շիրմաստանում: 

Ադիս Հարմանդյանը կյանքից հեռացել է 74 տարեկանում,  սեպտեմբերի 1-ին՝ քաղցկեղի դեմ երկար տարիներ պայքարելուց հետո: 

Աշխարհով մեկ ցրված նրա երկրպագուները սգում են սիրելի երգչի մահը: ԱՄՆ տարբեր քաղաքներից սեպտեմբերի 7-ին Լոս Անջելես են ժամանելու Ադիսի երկրպագուներից շատերը՝ վերջին հրաժեշտը տալու սիրված երգչին: