image
Հրատապ լուրեր:

Ադիս Հարմանդյանի հարազատներն առաջարկել են ծաղկեպսակի փոխարեն նվիրատվություն կատարել «Թռնչոց բույնին»

Ադիս Հարմանդյանի հարազատներն առաջարկել են ծաղկեպսակի փոխարեն նվիրատվություն կատարել «Թռնչոց բույնին»

Օրեր առաջ կյանքից հեռացած լիբանանահայ նշանավոր երգիչ Ադիս Հարմանդյանի հարազատներն առաջարկել են երգչի մահվան կապակցությամբ ծաղկեպսակի փոխարեն նվիրատվություն կատարել Լիբանանի «Թռչնոց բույն» հաստատությանը: «Թռչնոց բույնը» 1922 թվականին Լիբանանի Ջիբեյլ (Բիբլոս) քաղաքում դանիացի միսիոներուհի Մարիա Յակոբսենի կողմից հիմնված որբանոց-վարժարան է, որտեղ ցեղասպանությունից հետո հանգրվանել են Հայոց ցեղասպանությունից մազապուրծ հայ որբերը. հաստատությունն  այսօր էլ ծառայում է կարիքավոր երեխաների խնամքին ու կրթությանը:

Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության հովանավորության տակ գտնվող «Թռչնոց բույն» որբանոցի ամենահին շենքերից մեկում 2015 թվականի հուլիսի 18-ին, Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումների շրջանակներում,  բացվել է Հայոց ցեղասպանության որբերի թանգարանը,  որը նույնպես կրում է «Թռչնոց բույն» անվանումը։   Թանգարանի երեք բաժիններում ներկայացված են Հայոց ցեղասպանությանը, որբերի կյանքին և հայ ժողովրդի վերածննդին վերաբերող նկարներ, տեղեկություններ և իրեր: