image
Հրատապ լուրեր:

Բակո Սահակյանը նամակ է գրել Արամ Ա կաթողիկոսին

Բակո Սահակյանը նամակ է գրել Արամ Ա կաթողիկոսին

Լիբանանից տեղեկանում ենք, որ Լիբանանում ՀՀ դեսպան Վահագն Աթաբեկյանը հանդիպել է Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Ա-ին՝ նրան հանձնելով  Արցախի նախագահ Բակո Սահակյանի նամակը:  Այդ մասին հաղորդագրություն է տարածել նաեւ Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսությունը՝ առանց հայտնելու նամակի բովանդակությունը:  Դեսպանի եւ կաթողիկոսի հանդիպման ժամանակ անդրադարձ է եղել նաեւ Հայաստան-Սփյուռք հարաբերություններին, ինչպես նաեւ՝ Արամ Ա-ի՝ Շվեյցարիա եւ Հոլանդիա կատարած պաշտոնական այցին: