image

Նյութական օժանդակություն Անթիլիասից՝ թուրքական հարձակման ենթարկված շրջանների հայերին

Նյութական օժանդակություն Անթիլիասից՝  թուրքական հարձակման ենթարկված շրջանների հայերին

Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսությունից տեղեկանում ենք, որ Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Ա-ն  որոշ  գումար է դրել Բերիո թեմում գործող Ջեզիրեի հայոց առաջնորդական փոխանորդ  Տ. Լեւոն Աբղ. Եղիայանի եւ Ղամիշլիի թաղականության տրամադրութեան տակ, որպեսզի Թել Աբյադ, Ռաս Ուլ-Էյն, Դերիք եւ Հասիչե գյուղերում գտնվող կամ այդ վայրերից հեռացած եւ նյութական կարիք ունեցող հայ ընտանիքներին աջակցություն տրամադրվի:  

Տեղեկացնենք, որ Ղամիշլիի հայ բնակչությունն այս պահին համեմատաբար հեռու է ռմբակոծման շրջաններից,  իսկ թուրքական հարձակման ենթարկված գյուղերում հայության առումով այսպիսի պատկեր է. Թել Աբյադում այս պահին կա 15 , Ռաս Ուլ-Էյնում՝ 2,  Դերիքում՝ 60  եւ Հասիչեում՝ 70 հայ ընտանիք։

Տեղեկությունները Անթիլիաս է փոխանցել  Ջեզիրեի հայոց առաջնորդական փոխանորդը: