image
Հրատապ լուրեր:

Հայկական ծագումով դերասանուհի եւ երգչուհի Շերն անդրադարձել է Սիրիայի վրա թուրքական հարձակմանը

Հայկական ծագումով դերասանուհի եւ երգչուհի Շերն անդրադարձել է Սիրիայի վրա թուրքական հարձակմանը

Ամերիկահայ  փոփ-երգչուհի, երգերի հեղինակ, դերասանուհի Շերը՝ Շերիլին Սարգսյան,  գրառում է կատարել Սիրիայի իրավիճակի մասին՝ շեշտելով Թուրքիայի հարձակումը սիրիական որոշ շրջաններ վրա: Շերը գրել է, որ ինքը փոքր տարիքից լսել է թուրքերի կատարած արարքների մասին, մասնավորապես, որ նրանք սպանել են մոտ 2 միլիոն հայի։ «Ես այս մասին լսել եմ նաեւ Հայաստանում: Թուրք զինվորները դեռ արյան ծարավ ունեն։ Հիմա նրանք Թրամփի օրհնությամբ ցեղասպանություն են իրականացնում քրդերի նկատմամբ»,- գրել է ծագումով հայ երգչուհին: