image
Հրատապ լուրեր:

Լիբանանահայ դրամատուրգ Արա Արծրունու թատերախաղը՝ Գյումրու թատրոնի բեմում. Լուսանկար

Լիբանանահայ դրամատուրգ Արա Արծրունու թատերախաղը՝ Գյումրու թատրոնի բեմում. Լուսանկար

Գյումրու դրամատիկականի «Մհեր Մկրտչյան» փոքր թատրոնում ընթանում է լիբանանահայ գրող, դրամատուրգ Արա Արծրունու «Բարի լույս, պարոն Մատթեոս» թատերախաղի ներկայացումը: Այս մասին «Արեւելքը» տեղեկություն ստացավ թատրոնից: Ներկայացումը Լիբանանի Համազգային «Գասպար Իփէկյան» թատերախմբի և Գյումրու դրամատիկական թատրոնի համատեղ աշխատանքն է, որի բեմադրությունն իրականացրել է լիբանանահայ ռեժիսոր Հակոբ Տեր-Ղուկասեանը: Առաջնախաղը տեղի է ունեցել հոկտեմբերի 16-ին, ներկայացման ավարտին երախտիքի խոսքեր են հնչել և շնորհակալագրեր փոխանցվել Գյումրու քաղաքապետարանի և Շիրակի մարզպետարանի անունից՝ Լիբանանի Համազգային «Գասպար Իփէկյան» թատերախմբի և Գյումրու դրամատիկական թատրոնի միջև սերտ համագործակցության և ազգանպաստ գործունեություն իրականացնելու համար։ «Բարի լույս, պարոն Մատթեոս» թատերախաղի մյուս ներկայացումը նախատեսված է այսօր: 

Լիբանանահայ գրող, դրամատուրգ, հրապարակախոս Արա Արծրունին կյանքից հեռացել է մեկ տարի առաջ՝  2018 թվականի հոկտեմբերի 29-ին՝ Բեյրութում։ Նրա ստեղծագործության բեմադրությունը հարգանքի տուրք է տաղանդավոր գրողին, ինչպես նաեւ՝ Հայաստան-Սփյուռք մշակութային կապերի ամրապնդման եւս մեկ ձեռնարկ: