image

Ավետիք Իսահակյանի եւ գյուղացիների զրույցը

Ավետիք Իսահակյանի եւ գյուղացիների զրույցը

Այսօր Ավետիք Իսահակյանի հիշատակի օրն է. հայ մեծ գրողը կյանքից հեռացել է 1957 թվականի հոկտեմբերի 17-ին: 

Գրողի կյանքը լեցուն է եղել հիշարժան դեպքերով, ահա դրանից մեկը.

  
Ավետիք Իսահակյանը նկարիչ Ռուխկյանի հետ դուրս էր եկել դաշտ` զբոսնելու: Երկու գյուղացի վար էին անում: Մաճը բռնած գյուղացին մեղմ ու քաղցր ձայնով երգում էր .«Մաճկալ ես, բեզարած ես…»: Լսելով գնում էին նրանց հետևից: Երբ երգն ավարտվեց, մոտեցան, բարևեցին,հետո Վարպետը հարցրեց.
-Ի՞նչ կերգեիր:
-էդ քո խելքի բանը չէ,- պատասխանեց գյուղացին:
-Էդ երգը ես եմ գրել,- ասաց Վարպետը:
Գյուղացին նայեց, ոտքից գլուխ չափեց Վարպետին.
-Գնա գործիդ, էդ մեր գեղի երգն է,- ասաց ու շարունակեց վարը: