image

Ֆրանսիայում հարձակվել են «Նուվել Տ՛Արմենի»-ի խմբագրության վրա, կողոպտել

Ֆրանսիայում հարձակվել են «Նուվել Տ՛Արմենի»-ի խմբագրության վրա, կողոպտել

Ֆրանսիայում  հարձակվել են ֆրանսալեզու Nouvelles d'Arménie (Լուրեր Հայաստանից) հայկական պարբերականի խմբագրության վրա, տեղեկանում ենք  Ֆրանսիայում Հայաստանի դեսպանատնից: Դեսպանությունը խստորեն դատապարտել է հայկական պարբերականի վրա հարձակումը՝ այն անվանելով լուրջ ոտնձգություն՝ խոսքի ազատության և հանրապետական արժեքների նկատմամբ: Հարձակումը կատարվել է շաբաթ լույս կիրակի գիշերը: 

Հանցագործները կոտրել են խմբագրության դուռը, գողացել տեսախցիկներ ևւ երեք համակարգիչ, որտեղ պահվում են գաղտնի տեղեկություններ:

Պարբերականի խմբագիրը Արա Թորանյանն է: