image

Ամերիկահայ երգիչ Սեպուhը հանդես կգա «Լուսիկ Ագուլեցի» կենտրոնում

Ամերիկահայ երգիչ Սեպուhը հանդես կգա «Լուսիկ Ագուլեցի»  կենտրոնում

Հոկտեմբերի 26-ին ինքնատիպ երաժշտական ձեռնարկով Երեւանի «Լուսիկ Ագուլեցի» արվեստի կենտրոնում հանդես կգա ամերիկահայ երգիչ Սեպուհ (Սեպու) Սիմոնյանը: Այդ մասին տեղեկանում ենք երգչից: Լոս Անջելեսում ձևավորված Capital Cities ինդի փոփ հայտնի խմբի երգիչ Սեպուհ Սիմոնյանը վերջին տարիներին հաճախ է ելույթներ եւ տարբեր երաժշտական ձեռնարկներ ունենում Հայաստանում: «Լուսիկ Ագուլեցի» կենտրոնում Սեպուհի ելույթը կբացվի սփյուռքահայ երգչուհի Ալին Դեմիրճյանի կատարմամբ: 

Հայ նկարչուհիազգագրագետՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Լուսիկ Ագուլեցին կյանքից հեռացել է 2018-ին: Մահվանից հետո Մուրացան փողոցում նրա անվամբ բացված մշակութային կենտրոնը հարգանքի տուրք է ազգագրագետ-նկարչուհուն: Կենտրոնում անցկացվում են երաժշտությանը, արվեստի մյուս բնագավառներին, կենցաղին նվիրված ինքնատիպ ձեռնարկներ:

Սեպուհի ելույթով նախատեսված է հնի եւ նորի համադրման ժամանակակից կատարում: