image
Հրատապ լուրեր:

«Աղբարիկս․ Ազնավուրների ոդիսականը». Ներկայացում՝ Շառլ Ազնավուրի եւ ընտանիքի մասին

«Աղբարիկս․ Ազնավուրների ոդիսականը». Ներկայացում՝ Շառլ Ազնավուրի եւ ընտանիքի մասին

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության, ՀՀ-ում Ֆրանսիայի Հանրապետության դեսպանության և Հայկական Բարեգործական Ընդհանուր Միության աջակցությամբ Երևանում ներկայացվել է «Աղբարիկս․ Ազնավուրների ոդիսականը» թատերգությունը,  որ գրվել է  Շառլ Ազնավուրի և նրա ընտանիքի մասին՝ նրա քրոջ՝ Աիդայի հուշագրության մոտիվներով։ Հուշագրությունը Աիդա Ազնավուրը վերնագրել է «Ափարիկս»
Արտիստների զավակներ Աիդան և Շառլը եղել են բեմի խենթ սիրահարներ, ներկայացումը պատմում է փոքր բեմից մինչև մեծ բեմեր Ազնավուրի անցած ճանապարհի ու Ազնավուրների կյանքի մասին:

Այն կներկայացվի նաև Գյումրիում և Գորիսում:  

Բեմադրիչ` Գայետան Վասար, համագործակցությամբ` Լոռ Ռոլդանի: Հեղինակներ` Լոռ Ռոլդան, Գայետան Վասար, Արմեն Վերդյան:  Բեմադրության գաղափարը` Արմեն Վերդյանի և Լոռ Ռոլդանի: Դերերում` Լոռ Ռոլդան և Գրիգոր Դաշնակյան: