image

Դեսպանատունը դատապարտում է. Ֆրանսիայում հայկական խաչքար է պղծվել

Դեսպանատունը դատապարտում է. Ֆրանսիայում հայկական խաչքար է պղծվել

Ֆրանսիայում Հայաստանի դեսպանությունը խստորեն դատապարտում է Ֆրանսիայի Բանդոլ քաղաքի հայկական խաչքարի պղծումը որպես վանդալիզմի դրսևորում: Խաչքարը ֆրանսիական այդ քաղաքի գլխավոր պուրակում տեղադրվել է 2017 թվականի ապրիլին, կատարվել է հանդիսավոր բացում: Այժմ խաչքարը պղծված է, իսկ նրա վրա երեւում է  պղծողների թողած գրությունը: