image

Ցնցումներ Դալմա Մոլում. Առեւտրի կենտրոնը վաղը չի աշխատելու

Ցնցումներ Դալմա Մոլում. Առեւտրի կենտրոնը վաղը չի աշխատելու

Այսօր երեկոյան Դալմա Գարդեն մոլ առեւտրի կենտրոնում մոտ 30 րոպե ցնցումներ են եղել:  Կենտրոնի 2–րդ հարկի մի հատվածում նկատված ցնցումները, ըստ նախնական տեղեկությունների, կապված են եղել հարակից տարածքում շինարարական աշխատանքների հետ:  Այս մասին այսօր՝ հունվարի 9–ին, լրագրողների հետ զրույցում ասել է ԱԻՆ փրկարար ծառայության բնակչության պաշտպանության վարչության պետ Տիգրան Գիդաչյանը՝ անդրադառնալով  տեղի ունեցածին։ Անվտանգությունից ելնելով՝ աշխատակիցներն ու այցելուները տարհանվել են, իսկ առեւտրի կենտրոնում գործիքային ստուգումներ են կատարվում: Տուժածներ չկան, իսկ Դալմա մոլը վաղը, անվտանգության նկատառումներով,  փակ կլինի: