image
Հրատապ լուրեր:

Հայ բարերարուհին նշում է 100-ամյակը

Հայ բարերարուհին նշում է  100-ամյակը

Իրանում օրերս նշել են  բարերարուհի Սեդա Կուկունյանի 100-ամյակը: Նա ծնվել է 1920 թվականին, Ռուսաստանի Պյատիգորսկ քաղաքում՝ Արմենուհի և Ղևոնդ Կուկունյանների ընտանիքում: Հանգամանքների բերումով ընտանիքը տեղափոխվել է Իրան, որտեղ Սեդա Կուկունյանն ուսում է ստացել՝ հաճախելով Թեհրանի Ժանդը Արկ օրիորդաց դպրոցը: Հետագայում նվիրվել է հասարակական գործունեությանը՝ կատարելով բազմաթիվ բարերարություններ: Սեդա Կուկունյանն իր ծնողների հիշատակին Հայաստանում հիմնել է «Նոր սերունդ» հիմնադրամը, որի միջոցներից վճարվում են կրթաթոշակներ,  տպագրվում գրքեր, հիմնադրամը նպաստում է հայ մշակոյթի տարածմանը և  պատանիների կրթությանը: Կուկունյանն աջակցել է նաև Հայաստանի Վայոց ձորի մարզում ՀՅԴ երիտասարդական միության գրադարանի վերակառուցման աշխատանքներին: Իրանահայ համայնքում նույնպես բազմաթիվ են նրա բարեգործությունները: Նա կրթաթոշակ է տրամադրում ուսանողների, օժանդակում կրթական, մշակութային կյանքին, մամուլին: 

Ծննդյան 100-ամյակի առթիվ Սեդա Կուկունյանը նվիրատվություն է կատարել համայնքային մի քանի հաստատությունների: