image

Սիրիայում աշխատող հայաստանյան մարդասիրական առաքելության խումբը 2019-ին աջակցել է 8500 հիվանդի

Սիրիայում աշխատող հայաստանյան մարդասիրական առաքելության խումբը  2019-ին աջակցել է  8500 հիվանդի

Սիրիայում Հայաստանի հումանիտար առաքելությունն իրականացնող խմբի սակրավորները փետրվարի 8-ից մինչև դեկտեմբերի 28-ը 124 հազար քառակուսի մետր տարածք են ականազերծել, իսկ խմբի բժիշկներն իրենց աջակցությունն են ցուցաբերել ավելի քան 8500 հիվանդի՝ անկախ տարիքից, սեռից, ազգությունից ու դավանանքից։ Ամփոփելով անցած՝ 2019 թվականը, Հումանիտար Ականազերծման փորձագիտական կենտրոնը հայտարարել է. «Սիրիական իշխանությունները պարբերաբար նշում են, որ երախտապարտ են հայ մասնագետներին՝ բազմաթիվ կյանքեր փրկելու համար»: 

 

 

 

 


Սիրիայից բացի Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոնի մասնագետները 2019-ը թվականին  ականազերծման աշխատանքներ են իրականացրել նաև Հայաստանում: