image

Մահացել է աշխարհի ամենատարեց գործող վիրաբույժը՝ 93 տարեկան Աննա Լյովուշկինան

Մահացել է աշխարհի ամենատարեց գործող վիրաբույժը՝ 93 տարեկան Աննա Լյովուշկինան

Ռուսաստանում մահացել է երկրի ամենատարեց գործող վիրաբույժը՝ 93 տարեկան Աննա Լյովուշկինան, հայտնում է ՏԱՍՍ-ը:  Նա մահացել է հայրենի Ռյազան քաղաքում, ուր աշխատում էր իբրև վիրաբույժ-պրոկտոլոգ: Սովորել է Մոսկվայում  և վերադարձել  Ռյազան, ուր  հազարավոր վիրահատություններ է կատարել՝ փրկելով մարդկային կյանքեր:  Աննա Լյովուշկինան լեգենդ էր դարձել Ռուսաստանում. նա  մինչև վերջ վիրահատություններ էր անում՝ զարմացնելով երիտասարդ գործընկերներին: «Նույնիսկ բոյ չուներ, վիրահատության ժամանակ աթոռ էր դնում ոտքի տակ, բայց այնպիսի փորձառությամբ էր կատարում գործը» -ասել է երիտասարդ գործընկերներից մեկը, իսկ վերջին տարիներին բժշկուհին, տարիքից ելնելով, վիրահատությունները նստած էր կատարում: Նա հրաժարվում էր թոշակի գնալ, պնդելով, որ դեռ գործ ունի անելու:  Աննա Լյովուշկինան ամբողջ կյանքը նվիրել է բժշկությանը, չի ամուսնացել և երեխաներ չի ունեցել: Նա համարվում էր նաև աշխարհի ամենատարեց գործող վիրաբուժը, որ մոտ 70 տարվա աշխատանքային փորձ ուներ: