image
Հրատապ լուրեր:

Աշխարհահռչակ բասկետբոլիստ Կոբի Բրայանտը դստեր հետ զոհ է գնացել ուղղաթիռի վթարի

Աշխարհահռչակ բասկետբոլիստ Կոբի Բրայանտը դստեր հետ զոհ է գնացել ուղղաթիռի վթարի

ԱՄՆ–ում ուղղաթիռի կործանման հետևանքով մահացել է օլիմպիական կրկնակի չեմպիոն,  Բասկետբոլի Ազգային ասոցիացիայի (NBA) հնգակի չեմպիոն Կոբի Բրայանտը։ Ամերիկյան ԶԼՄ-ները հաղորդելով լուրը, նշում են, որ  41–ամյա Բրայանտի մասնավոր ուղղաթիռը կործանվել է Լոս Անջելեսի մոտակայքում։ Զոհվել է 5 մարդ, այդ թվում` Բրայանտը և իր 13-ամյա դուստրը:  Նա չորս երեխաների հայր էր: 

Ամերիկացի նախկին բասկետբոլիստը  մասնագիտական ողջ կարիերան անցկացրել է Բասկետբոլի ազգային ասոցիացիայի (NBA) «Լոս Անջելես Լեյքերս» ակումբում։ Կարիերայի ընթացքում 5 անգամ նվաճել է NBA-ի գավաթը, 16 անգամ ճանաչվել է աստղ, 15 անգամ ընդգրկվել «All-NBA» 12 անգամ՝ «All-Defensive» խորհրդանշական հավաքականներում։

Բրայանտի և նրա դստեր մահը սգում են բասկետբոլային մարզաշխարհի միլիոնավոր երկրպագուներ: