image
Հրատապ լուրեր:

Հայաստանից սիրիացիներին նվերներ են ուղարկել

Հայաստանից սիրիացիներին նվերներ են ուղարկել

Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոնը Սիրիայի բնակչության համար հերթական մարդասիրական ակցիան է նախաձեռնել, որն այս անգամ կրում է  «Մի բուռ ժպիտ» խորագիրը:  Այդ մասին տեղեկանում ենք Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոնից:  

«Մի բուռ ժպիտ» ակցիային միացել են «Հայկական Կարիտաս »  բարեսիրական հասարակական կազմակերպությունը (ուղարկում են մի քանի տասնյակ դպրոցական պայուսակներ), «ԼԵՆՏԵՔՍ» ՍՊԸ-ն (ուղարկում են սեփական արտադրության գուլպաներ), «ԳՆԹՈՒՆԻՔ» ՍՊԸ-ն (ուղարկում են սեփական արտադրության քաղցրավենիքներ), «ԱՐՄՍՎԻԹ» ՍՊԸ-ն (ուղարկում են սեփական արտադրության քաղցրավենիքներ) , «Մանկան» ՍՊԸ  (ուղարկում են տարբեր տեսակի խաղալիքներ), Գյումրիի Երիտասարդական պալատի սաներն իրենց ձեռքերով ստեղծած նվերներն ու նամակներն են ուղարկում, նախաձեռնությանը միացել են նաեւ այլ ընկերություններ:

Նվերները սիրիացիներին կփոխանցվեն փետրվարին: