image

Արևմտյան Հայաստանից մեզ հասած համեղ ճաշ՝ Վանաքաշովի

Արևմտյան Հայաստանից մեզ հասած համեղ ճաշ՝ Վանաքաշովի

Այսօր Բարեկենդան է, որին հաջորդում է Մեծ Պահքը՝ կենդանական մթերքներից հրաժարվելու շրջանը: Այսօր ավանդաբար ուտում են մսային, յուղային ճաշատեսակներ, ինչը Բարեկենդանի տոնակատարության մաս է կազմում: Ներկայացնում ենք հայկական ավանդական ճաշերից մեկը՝ Վանաքաշովին: 
Վանաքաշովին Արևմտյան Հայաստանից մեզ հասած ամենահամեղ ու յուրօրինակ ուտեստներից է, որը պատրաստում էին Վանի բնակիչները:  Այն ձմեռային կերակուր է, որի հիմնական բաղադրիչներն են՝ բլղուրը, միսը կամ տհալը (մսի պահածո), լոլիկը, սոխը և համեմունքներ:

Պատրաստելու համար անհրաժեշտ է՝

Տավարի միս կամ տհալ – 200գ
Բլղուր խոշոր– 200 գ
Լոլիկ պահածոյացված կամ թարմ – 2-3 հատ
Սոխ – 2 գլուխ
Կարագ – 50գր
Շաքարավազ – 1 պտղունց
Սամիթ, աղ, սև պղպեղ – ըստ ճաշակի

 
Պատրաստման համար՝

Եփել տավարի միսը, արգանակը պահել: Միսը կտրատել խոշոր կտորներով: Սոխ նույնպես կտրատել խոշոր կտորներով՝ նավակաձև: Թավան տաքացնել ավելացնել կարագ և սոխ: Տապակել սոխը մինչև թեթև դեղնավուն գույն ստանալը, ավելացնել մի պտղունց շաքարավազ, որը սոխին կհաղորդի փայլ և կկարամելացնի: Համեմել աղով և սև պղպեղով: Տապակած սոխին ավելացնել կտրատած միս և միասին տապակել: Ավելացնել բլղուրը, աղ ավելացնել և միասին տապակել 1-2 րոպե: Այդ ընթացքում կեղևազատել լոլիկները և կտրատել խոշոր կտորներով և ավելացնել տապակին, վրան լցնել արգանակը, այնքան որ ծածկի: Ավելացնել մի կտոր կարագ և փակել կափարիչով: Եփել 10 րոպ՝ե մարմանդ կրակի վրա՝ մինչև ջուրը քաշվի և բլղուրը եփի: Վերջում կտրատել սամիթը և ավելացնել ուտեստին: Ուտեստը կարելի է մատուցել թանով: