image
Հրատապ լուրեր:

Լոս Անջելես-Ամստերդամ-Մինսկ-Երևան հաջորդ չվերթը՝ մայիսի 30-ին

Լոս Անջելես-Ամստերդամ-Մինսկ-Երևան հաջորդ չվերթը՝ մայիսի 30-ին

Մայիսի 23-ին Լոս Անջելեսից Երևան է ուղևորվել ևս 56 ՀՀ քաղաքացի՝ Լոս Անջելես- Ամստերդամ-Մինսկ-Երևան երթուղու միջոցով, հայտնում են  Լոս Անջելեսում ՀՀ գլխավոր հյուպատոսությունից: Հյուպատողության  և Նիդեռլանդներում ՀՀ դեսպանության համատեղ ջանքերի շնորհիվ հնարավոր է դարձել փոխկապակցել երկու ավիաընկերությունների չվերթները։ Այդ չվերթներն իրականացնող KLM և Belavia ավիաընկերությունների հետ ՀՀ գլխավոր հյուպատոսության ձեռք բերած պայմանավորվածությունների շնորհիվ ՀՀ քաղաքացիները Ամստերդամում շենգենյան արտոնագրի կարիք չեն ունենում և օգտվում են տարանցիկ գոտուց։

Այս երթուղիով ՀՀ քաղաքացիների վերադարձը Հայաստան կազմակերպվում է մայիսի 2-ից՝ ամենշաբաթյա պարբերականությամբ։ Արդեն վերադարձել է 121 ՀՀ քաղաքացի։ ՀՀ գլխավոր հյուպատոսությունը նաև տեղեկացնում է, որ հյուպատոսության աշխատակիցները Լոս Անջելեսի միջազգային օդակայանում յուրաքանչյուր թռիչքից առաջ աջակցություն են ցուցաբերում կազմակերպչական հարցերում, ինչպես նաև մեկնողներին ներկայացնում են ՀՀ պարետի ծանուցագիրը Հայաստան հասնելուն պես ինքնամեկուսացման պարտավորության մասին։
Լոս Անջելես-Ամստերդամ-Մինսկ-Երևան հաջորդ չվերթը տեղի կունենա մայիսի 30-ին։