Լիբանանի Այնճար հայկական գյուղում մահացել է գյուղի տարեցներից Թուջար պապուկը՝ Սարգիս Այնթապլյանը: Իբրև իմաստուն մշակ հայտնի դարձած Թուջար պապուկին գիտեր ողջ գյուղը, նրա համբավը տարածված էր նաև հայաստանյան որոշ շրջանակներում: Թուջար պապուկի որդին՝ Հակոբ Այնթապլյանը հորից սովորած մշակագործությունը վերջին շրջանում Հայաստանում տարածելու փորձեր է անում:
Պահելով Մուսա Լեռան բարբառը, ավանդույթները, երգն ու պարը՝ Թուջար պապուկը միշտ ներկա էր ընտանեկան և համայնքային միջոցառումներին: Նա գրում էր նաև երկրագործությանը նվիրված բանահյուսական նմուշներ:
Թուջար պապուկը՝ թթի ծառի վրա
Թուջար պապուկի այգիներից մեկը