image

Համացանցում սիրիահայերի անունից խաբեություն է տարածվում. Տեսանյութ

Համացանցում սիրիահայերի անունից խաբեություն է տարածվում. Տեսանյութ

Տեղեկատվական անվտանգության մասնագետ Սամվել Մարտիրոսյանը բացահայտել է համացանցային խաբեության մի նոր ձև, որն այս անգամ սիրիահայերին է առնչվում: Անհայտ մարդիկ, ներկայանալով իբրև Հայաստանից դուրս ապրող սիրիահայ, թիրախավորում են անշարժ գույք վաճառող մարդկանց, ասում, որ ուզում են Հայաստանում բնակարան ձեռք բերել, տեղափոխվել Հայաստան: Համակարգչային հանցագործները շահում են մարդկանց վստահությունը, նրանց համոզում, որ իրենք միլիոնավոր դոլարներ ունեն, ուզում են Հայաստան բերել և անշարժ գույքի գործակալներին խնդրում են օգնել այդ հարցում, նրանցից բանկային քարտի և այլ տվյալներ են կորզում, ինչն էլ վտանգավոր հետևանքներ է ունենում: 

Խաբեության երկրորդ տարբերակում ներկայանում են  կիսով չափ սիրիահայ զինվորականներ, որոնք  թիրախավորում են հատկապես կանանց՝ նրանց հետ մտերմիկ հարաբերություններ հաստատելու համար և խնդրում օգնել իրենց ծանրոցները դուրս բերել Սիրիայից. դրա համար նրանք կրկին պահանջում են բանկային և այլ անձնական տվյալներ:  

Սամվել Մարտիրոսյանը զգուշացնում է՝  խուսափել անծանոթների հետ համացանցով դրամական և այլ հարցերի մեջ ներքաշվելուց,  չվստահել անծանոթներին, դրանք համակարգչահեններ են, որոնք ետին նպատակներ են հետապնդում: 

Տեղեկատվության անվտանգության մասնագետն այս մասին մանրամասն պատմում է տեսանյութում.