«Ազատությունը» տեսանյութ է պատրասել Արագածոտնի մարզի Ղազարավան համայնքում գտնվող Հայաստանի միանձնուհիների միակ մենաստանի մասին: Կորոնավիրուսի համաճարակի այս օրերին միանձնուհիների կյանքը շարունակվում է առաջվա պես, նրանց աղոթքներին միացել է նաև համաճարակին դիմագրավելու աղոթքը:
Ղազարավանում ապրող 8 միանձնուհիների մեջ է նաև մեկ տարի առաջ այստեղ եկած հալեպահայ Քույր Անին: Նա Հալեպում «Սուրբ Գևորգ» եկեղեցու երգչախմբում է երգել, իսկ այստեղ ապրում է միանձնուհու կյանքով:
Մանրամասները՝ տեսանյութում.