image

Հայաստանի Ոստան գյուղում արտադրված ապրանքները հասնում են Քուվեյթ եւ Եվրոպա

Հայաստանի Ոստան գյուղում արտադրված ապրանքները հասնում են Քուվեյթ եւ Եվրոպա

Օրերս Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանն այցելել է մարզի Ոստան համայնքում գործող «Anitex» և «ABC Textile» ընկերություններ, ծանոթացել աշխատանքին և ուրախությամբ հայտնել, որ Ոստանում արտադրված ապրանքը հասնում է Ռուսաստան, Քուվեյթ եւ Եվրոպա: 

 «ABC Textile» ընկերությունը, որն արտադրում է սրբիչներ, հիմնադրել են Նազարյան ընտանիքը, Մուսալի ընտանիքը և «Տաշիր Գրուպ»-ը, իսկ «Anitex»-ը, որն արտադրում է հյուրանոցային և տնային տեքստիլ, հիմնադրել են «Տաշիր Գրուպ»-ը և Նազարյան ընտանիքը: 

 

 


 

 

 

 

Ընկերությունները տեքստիլի արտադրության հիմնական գործունեությունը սկսել են 2020 թվականի սկզբից: Երկու ընկերություններն այս պահի դրությամբ կատարել են 13.5 միլիոն դոլարի ներդրում:

Նրանց արտադրանքը սպառվում է ոչ միայն ներքին շուկայում, այլև կարճ ժամանակում հասցրել են նաև արտահանում իրականացնել դեպի ՌԴ և Քուվեյթ: Նախատեսվում է արտահանել նաև դեպի Եվրոպա և ԱՄՆ:

«Այս պահին ընկերություններում աշխատում է 150 աշխատող, սակայն նախատեսվում է, որ առաջիկայում՝ արտադրանքի ծավալների մեծացումից հետո, աշխատատեղերի թիվը զգալի չափով կավելանա:

Քանի որ ընկերությունում աշխատողները հիմնականում երիտասարդներ են, հենց այդ տարածքում նախատեսում են կառուցել մանկապարտեզ նրանց երեխաների համար»,- տեղեկացրել է մարզպետը: