Թշնամի Ատրպէյճանի ռազմական եւ մարդկային կորուստները (Տեսանիւթ 18+)... Արցախի Պաշտպանութեան նախարարութիւնը հրապարակեց նահատակուած զինուորներու անունները... Իտալացի յայտնի Կարդինալը զոհ ՝ մեծ սքանտալի... Տրամաբանութիւն եւ ..իրականութիւն.Կամ մեր դպրոցներուն մէջ ինչպէս պայքարիլ «Քովիտ»ի դէմ...
Հայաստան. Գործազուրկներու թիւը աճ պիտի գրանցէ
Հայաստան. Գործազուրկներու թիւը աճ պիտի գրանցէ
08 Օգոստոս 2020 , 11:12

Եթե որոշ սահմանափակումներ հանվելու են, այսինքն՝ դրանք չեն առաջացնելու տեղաշարժի վրա լրացուցիչ խոչընդոտներ կամ արտադրական պրոցեսների խոչընդոտներ, ապա էականորեն չի ազդի, բայց եթե կմնան ինչ-որ պահանջներ, որոնք այդ առումներով կգործեն, բնականաբար որոշակիորեն կխանգարեն։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Հայաստանի գործատուների միության նախագահ, տնտեսագետ Գագիկ Մակարյանը՝ անդրադառնալով հարցին, թե ևս մեկ ամսով արտակարգ դրության ժամկետի երկարացումը ի՞նչ ազդեցություն կունենա տնտեսության վրա։

«Հաշվի առեք, որ արտակարգ դրությանը զուգահեռ նաև կարանտինի տրամաբանությունն է աշխատում, թե ինչ հեռավորության վրա պետք է գտնվեն բանվորները, մի տարածքում քանի հոգի պիտի լինեն և այլն։ Այսօր ձեռնարկություններին ավելի շատ այդ կարգի խնդիրներ են խանգարում»,- ըսած է ան:

Զանգվածային տարատեսակ միջոցառումների արգելքի պատճառով, ըստ տնտեսագետի, հրուշակեղենի գործարանները վատ վիճակում են հայտնվել, որովհետև ներքին շուկայում դրա սպառումը նվազել է, իսկ արտահանումը քիչ ծավալներ է կազմում։

«Մի մասն արդեն դադարեցրել է հրուշակեղենի արտադրությունը, մի մասն էլ շարունակելու է փակվել կամ դադարեցնել սեպտեմբեր ամսից։ Սա մի ոլորտ է, որը տուժում է հենց այս ռեժիմների պատճառով»,- նշեց տնտեսագետը։

Գագիկ Մակարյանը նշում է, որ զբաղվածության տեսանկյունից հրուշակեղենի ձեռնարկությունները որոշիչ դեր ունեին, որովհետև միջինում դրանք ունեն 400-ից 600 աշխատող։

«Խոշոր ձեռնարկությունները կրկնակի իմաստով են կարևոր, որովհետև մեծ թվով աշխատողներ ունեն, մյուս կողմից էլ իրենք իրենց հետ աշխատեցնում են հարյուրավոր փոքր ու միջին ձեռնարկությունների։ Հետևաբար, նման ընկերություների աշխատանքի դադարելը կնշանակի նաև վտանգի տակ դնել փոքր ու միջին ձեռնարկություններին»,- ընդգծեց նա, ապա շարունակեց․

«Եթե նման որոշումներ են կայացնում, պետք է սեղանի վրա դրվի նաև տնտեսական համապատասխան ռիսկերի փաթեթը, թե ամեն մի երկարաձգելը ի՞նչ է նշանակում։ Այս տեսանկյունից, եթե այդ հակակշիռները ճիշտ լինեին՝ հնարավոր էր, որ Կառավարությունը ավելի զգուշավոր լինի իր որոշումներում, բայց քանի որ նման արգումենտացիաներ առանձնապես չկան, իմ կարծիքով՝ էսպես արագ որոշում է, ելնելով զուտ առողջապահական խնդիրներից»,- ասաց նա, հավելելով, որ Կառավարությունը նախընտրում է առաջնահերթ լուծել առողջապահական խնդիրները, հետո անդրադառնալ տնտեսությանը։

«Բայց դա կարող է բավականին վտանգավոր լինել, նայած, թե կորոնավիրուսը ինչքան կշարունակվի, նայած, թե մեկ ամսից հետո արտակարգ դրությունը կշարունկե՞նք, թե՞ ոչ։ Շատ հավանական է, որ աշնանը վերսկսի կորոնավիրուսի նոր ալիք։ Այսօր այդ գործիքակազմը չենք տեսնում, որ Կառավարությունը գոնե ասի՝ գիտեք, ես այս գործիքակազմը նախապատրաստում եմ, որ ենթադրենք՝ պիտի կիրառեմ այս կամ այն ժամանակ։ Այսինքն՝ կա անորոշություն, թե հետո տնտեսության ճյուղերին ինչպիսի աջակցություն է տրամադրվելու»,- ասաց Գագիկ Մակարյանը։

Տնտեսագետի հաշվարկով, եթե այսպես շարունակվի, ապա 80 000-ով գործազուրկների թիվը մինչև աշուն կավելանա, որովհետև ձեռնարկություններին մի քանի ամիս է պետք, որպեսզի նախկին արտադրողականությունը վերականգնեն, բացի այդ չի բացառվում, որ մի մասն էլ փակվեն։

«Մենք ունենք ճյուղեր, որոնք ակնհայտորեն տուժել են՝ հանրային սնունդը, հյուրանոցները, տուրիզմը, հրուշակեղենը, շինարարության, կարի ոլորտները, արդյունաբերության այլ ճյուղերը»,- նշեց նա։

Գագիկ Մակարյանը հավելում է, որ Կառավարության ուշադրության ներքո պետք է լինի գործարար միջավայրի բարելավումը։

«Կորոնավիրուսի պատճառով բիզնեսը վերքեր է ստացել, դրանք բուժելու համար պետք է միջավայրը թեթևացնել, նույն ծանրության օրենսդրություն կիրառելը դա բարդություններ է առաջացնում, դրա մեջ մտնում է հարկային, աշխատանքային օրենսդրությունները, թեկուզ ժամանակավորապես պետք է պարզեցվեն, որպեսզի բիզնեսը հեշտ վերականգնվի, որովհետև դա պետության օգուտն է»,- եզրափակեց նա։

Լրահոս
Ամենաընթերցուած
Օրվա
Շաբաթվա
Ամսվա
One of the world's oldest civilizations, Armenia once included Mount Ararat, which biblical tradition identifies as the mountain that Noah's ark rested on after the flood. It was the first country in the world to officially embrace Christianity as its religion (c. A.D. 300).In the 6th century B.C. , Armenians settled in the kingdom of Urartu (the Assyrian name for Ararat), which was in decline. Under Tigrane the Great (fl. 95–55 B.C. ) the Armenian empire reached its height and became one of the most powerful in Asia, stretching from the Caspian to the Mediterranean seas. Throughout most of its long history, however, Armenia has been invaded by a succession of empires. Under constant threat of domination by foreign forces, Armenians became both cosmopolitan as well as fierce protectors of their culture and tradition. Over the centuries Armenia was conquered by Greeks, Romans, Persians, Byzantines, Mongols, Arabs, Ottoman Turks, and Russians. From the 16th century through World War I, major portions of Armenia were controlled by their most brutal invader, the Ottoman Turks, under whom the Armenians experienced discrimination, religious persecution, heavy taxation, and armed attacks. In response to Armenian nationalist stirrings, the Turks massacred thousands of Armenians in 1894 and 1896. The most horrific massacre took place in April 1915 during World War I, when the Turks ordered the deportation of the Armenian population to the deserts of Syria and Mesopotamia. According to the majority of historians, between 600,000 and 1.5 million Armenians were murdered or died of starvation. The Armenian massacre is considered the first genocide of the 20th century. Turkey denies that a genocide took place and claims that a much smaller number died in a civil war.read more: Armenia: Maps, History, yerevanvideo.com Geography, Government, Culture