image

Հայաստանում ապրող լիբանանահայերը՝ Բեյրութի պայթունից տուժած իրենց հարազատների մասին. «Ազատություն»

Հայաստանում ապրող լիբանանահայերը՝  Բեյրութի պայթունից տուժած իրենց հարազատների մասին. «Ազատություն»

Զուլալ Ծատուրյանը, որ երեխաների և ամուսնու հետ Բեյրութից Երևան է տեղափոխվել դեռ 3 տարի առաջ, «Ազատությանը» պատմել է  Բեյրութի իր հարազատների եւ իր ապրումները՝ պայթյունից հետո: Բնակարանը, որտեղ մինչև նավահանգստում տեղի ունեցած պայթյունը ապրել են մայրը, հայրը և եղբայրը, գտնվել է նավահանգստից ընդամենը 400 մետրի վրա։ Սարսուռով է հիշում, թե եղբայրը ինչպես էր տեսակապի միջոցով ցույց տալիս, թե ինչ վիճակում են հայտնվել ընտանիքի անդամները: «Մայրս գոռում էր, հայրս նստած չէր կարողանում շարժվել, ոտքերն ինչ է եղել, չգիտենք: Պայթյունի ճնշումից գետին է ընկել, ինքն էլ չգիտի՝ ինչպես: Շատ ուժեղ ցավեր ունի և պատռվածքներ ունի, որովհետև փշրված ապակիները լցվել են ոտքերին: Դեռ շոկի մեջ են և անտուն, բարեկամների մոտ են, չեն կարող տանը մնալ, որովհետև մուտքի դուռը քանդվել է և ամբողջ պատուհանները չկան», - ասել է Զուլալ Ծատուրյանը:

 

Մանրամասները՝ տեսանյութում.