image

Այսօր Կոմիտասի ծննդյան օրն է. Կոմիտասի ձայնը (տեսանյութ)

Այսօր Կոմիտասի ծննդյան օրն է. Կոմիտասի ձայնը (տեսանյութ)

Այսօր հայ մեծ երաժիշտ Կոմիտասի՝ Սողոմոն Սողոմոնյանի ծննդյան օրն է:  1869-ին հին տոմարով  հոկտեմբերի 22-ին (նոր տոմարով սեպտեմբերի 26-ին) Քյոթահիայում ծնվեց ապագա  երգահան, երգիչ, երաժշտական էթնոլոգ, երաժշտագետ, վարդապետ և ուսուցիչ, բանահավաք, խմբավար, մանկավարժ, հայկական ազգային կոմպոզիտորական դպրոցի հիմնադիր հայը, որն իր ամբողջ կյանքը նվիրեց հայկական երաժշտությանը: 1881-1893 թվականներին Կոմիտասը սովորել է Էջմիածնի Գևորգյան ճեմարանում: 1894 թվականին ձեռնադրվել է աբեղա և ստացել Կոմիտաս անունը։ 1895 թվականին նրան շնորհվել է վարդապետի հոգևոր աստիճան։ Որպես երգիչ և խմբավար՝ Կոմիտասը բազմաթիվ համերգներ է ունեցել Հայաստանում, Եվրոպայում, Եգիպտոսում, Կոստանդնուպոլսում, Թիֆլիսում և այլուր, դասավանդել է Գևորգյան ճեմարանում, ապա նաև մասնավոր դասեր վարել Կոստանդնուպոլսում: 

Հայոց ցեղասպանության ժամանակ՝ 1915 թվականի ապրիլին, շատ այլ հայ մտավորականների հետ մեկտեղ օսմանյան կառավարության կողմից Կոմիտասը ձերբակալվում  և աքսորվում է բանտարկյալների ճամբար: Նրան շուտով ազատում են, որից հետո ստանում է հոգեկան խանգարում,  նրա մոտ ձևավորվում է հետվնասվածքային սթրես: Մահացել է 1935-ին՝ Փարիզում, հոգեբուժարանում: 


1967 թվականին նկարահանված «Կոմիտասի ձայնը» այս ֆիլմում հնչում է  Կոմիտասի վարդապետի ձայնը.