image
Հրատապ լուրեր:

Սյունիքում նոր գումարտակ է կազմավորվում. Սյունեցի Մելոյի կոչը

Սյունիքում նոր գումարտակ է կազմավորվում. Սյունեցի Մելոյի կոչը

 

Արցախյան ազատամարտի մասնակից, «Մելիք Բարխուդար» ազատագրական ջոկատի հրամանատար,  գնդապետ,  Սյունեցի Մելո անունով հայտնի Մելիքսեթ Պողոսյանը կոչ է հրապարակել.

Ռազմաճակատը յուրաքանչյուրիս ֆիզիկական մասնակցության եւ յուրաքանչյուրիս սխրանքի կարիքն ունի:
Կոչ եմ անում բոլորիդ եւ հատկապես ֆիզիկական ու ռազմական կարողություններով օժտված տղամարդկանց՝ կամավորագրվել ԵԿՄ Սյունիքի մասնաճյուղի կազմավորվող նոր գումարտակին՝ անհապաղ ռազմաճակատ մեկնելու համար:

Մարզի ամեն մի տարածաշրջանից 50 մահապարտ կամավորագրվելու դեպքում մենք կկարողանանաք ոչ միայն դիմակայել թշնամուն, այլեւ հակագրոհի անցնել:

Սիրելի՛ հայրենակիցներ

Մեր ժողովուրդը ճակատագրական օրեր է ապրում, սրբազան պատերազմ է…

Պատմության ամենադժվարին իրավիճակներերում անգամ Սյունիքն իր վճռորոշ խոսքն ասել է: Մենք պետք է հավատարիմ մնանք մեր հերոս նախնիների՝ պարտություն չհանդուժող եւ հաղթական ոգուն:

Բոլոր կամավորականները, ում համար սրտամոտ է իմ կոչը, ովքեր կարձագանքեն այս մարտակոչին, թող մինչեւ օրվա վերջ տեղյակ պահեն մեզ եւ պատրաստ լինեն ռազմաճակատ մեկնելու:

Հանուն հայրենիքի, հանուն ազատության՝ ի զեն, սյունեցիներ:

Մելիքսեթ Պողոսյան (Մելո)