image
Հրատապ լուրեր:

Էրդողանն առաջին անգամ այցելել է Պոլսո հայոց պատրիարքարան

Էրդողանն առաջին անգամ այցելել է Պոլսո հայոց պատրիարքարան

Ստամբուլի մեր աղբյուրներից տեղեկանում ենք, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողան այսօր այցելել է Պոլսո պատրիարքարան և հանդիպել Սահակ Բ պատրիարքի հետ: Հանդիպմանը ներկա է եղել նաև պատրիարքական նախկին փոխանորդ Արամ արք. Աթեշյանը:

Էրդողանի՝ Թուրքիայում գտնվող հայկական կենտրոն այցի առիթը Թուրքիայի խորհրդարանի պատգամավոր Մարգար Եսայանի հուղարկավորությունն է եղել, սակայն Թուրքիայի հոգևոր առաջնորդի և Աթեշյանի հետ նրա հանդիպումը եղել է առանձին, հուղարկավորության արարողությունից հետո: Ենթադրվում է, որ հանդիպմանը խոսվել է նաև հայությանը հուզող գլխավոր հարցի՝ արցախյան պատերազմի մասին: