Պատերազմում զոհվել է քաղաքական գործիչ, ԱԺ նախկին պատգամավոր Դավիթ Մաթևոսյանը: Հոր զոհվելու լուրը տեղեկացրել է դուստրը՝ Հերմինե Մաթևոսյանը, գրելով «Հայրս , որ իր կյանքը նվիրել էր ազատ ու երջանիկ Հայաստանի կերտմանը, զոհվեց հանուն Հայաստանի…»:
Դավիթ Մաթևոսյանը մասնակցել է նաև Արցախյան առաջին պատերազմին: Նա նաև քաղբանտարկյալ է եղել:
Օրեր առաջ պատերազմի դաշտ մեկնած Դավիթ Մաթևոսյանը հարցազրույց էր տվել «Ա1+»-ին.