image
Հրատապ լուրեր:

Զոհվել է Կալկաթայի Հայոց Մարդասիրական ճեմարանի շրջանավարտը

Զոհվել է Կալկաթայի Հայոց Մարդասիրական ճեմարանի շրջանավարտը

Կալկաթայի Հայոց Մարդասիրական ճեմարանից հայտնում են, որ  Արցախյան պատերազմում զոհվել է Կալկաթայի Հայոց Մարդասիրական ճեմարանի շրջանավարտ  Սուրեն Եսայանը: Երեկ Կալկաթայում հոգեհանգստյան կարգ է կատարվել նրա հոգու համար: 

«Սուրենը, միանալով մեր բյուրավոր նահատակներին, վաստակեց փառք ու պատիվ, իսկ մենք` պարտականություն ու պատասխանատվություն:
Ցավակցում ենք ծնողներին, հարազատներին, համադպրոցականներին ու ընկերներին և հայցում Սուրբ Հոգու մխիթարությունը ամենքիս:
Հիշատակն արդարոյն օրհնութեամբ եղիցի»-նշված է Ճեմարանի հաղորդագրության մեջ: