image

Ջո Բայդենի կինը «Մարգարյան» պիտակով հագուստ է կրել

Ջո Բայդենի կինը  «Մարգարյան»  պիտակով հագուստ է  կրել

Քիչ առաջ Ջո Բայդենը երդմամբ ստանձնեց Ամերիկայի Միացյալ Նահագների նախագահի լիազորությունները:

Պաշտոնական արարողությունն ընթանում է Վաշինգտոնում՝ Կապիտոլիումում, որտեղ գտնվում են օրենսդիր իշխանության երկու պալատները՝ Սենատը և Ներկայացուցիչների տունը:

Լրատվամիջոցները նշում են, որ Ջո Բայդենը կրել է ամերիկացի դիզայներ Ռալֆ Լորենի ստեղծած կոստյումը, իսկ նրա կինը՝ ԱՄՆ առաջին տիկին  Ջիլ Բայդենը, կրել է  «Մարգարյան»  պիտակով օվկիանոսի կապույտի երանգով վերարկու, որ ստեղծել է երիտասարդ դիզայներ Ալեքսանդրա Օ'Նիլը:  Վերջինս Markarian ապրանքանիշը հիմնել է Նյու Յորքում, 2017-ին, ոգեշնչվելով իր տատիկից, որ Ալեքսանդրային փոքր ժամանակ կարել է սովորեցրել:

Նա իր ապրանքանիշը «Մարգարյան»  է կոչել Մարգարյանի  գալակտիկաների անունով, որի լայնածավալ սպեկտրը հայտնի է ամբողջ աշխարհում: Այն կոչվում է հայ աստղագետ Բենիամին Մարգարյանի անունով:  Մարգարյանն ու նրա գործընկերներն են հայտնաբերել գերմանուշակագույն ավելցուկով 1500 գալակտիկա, որոնք ուսումնասիրվում են աշխարհի բազմաթիվ աստղադիտարաններում:

Ավելի ուշ դիզայներ Ալեքսանդրա Օ'Նիլը  հայտարարել է, որ կապույտ գույնն ընտրել է իբրեւ վստահության եւ կայունության խորհրդանիշ: 

Ամերիկյան նախագահական պատմության ավանդույթի համաձայն Ջիլ Բայդենի հագուստը փոխանցվելու է Սմիսթոնյան գիտահետազոտական ինստիտուտի գլխավոր թանգարանին: