image
Հրատապ լուրեր:

Բարեգործական ճաշարանը շարունակում է գործունեությունն արդեն նոր շենքում

Բարեգործական ճաշարանը շարունակում է գործունեությունն արդեն նոր շենքում

Ամերիկայի Հայ Ավետարանչական ընկերակցությունը Ֆրանսիայի «Հույս Հայաստանի համար» բարեգործական կազմակերպության հետ համատեղ ունի բարեգործական ճաշարան Ստեփանավանում, այն գործում է ավելի քան 25 տարի:

Սակայն այս տարին առանձնանում է նրանով, որ ԱՀԱԸ Հայաստանի մասնաճյուղի Ստեփանավանի գրասենյակն ունի նոր, ավելի լուսավոր, հարմարավետ շենք, որտեղ կշարունակի և կընդարձակի իր ծրագրերը:

Բարեգործական ճաշարանը շարունակում է գործունեությունն արդեն նոր շենքում, գործում է շաբաթվա մեջ 5 օր՝ փորձելով մի փոքր օգտակար լինել Ստեփանավան քաղաքի մեծահասակներին՝ թեթևացնելով նրանց հոգսը:

DSCN9118Ծրագրից օգտվողների համար սա ևս մեկ առիթ է հաղորդակցվելու միմյանց հետ, մտերմիկ ժամանակ անցկացնելու և օրը ավելի դրական լիցքերով լցնելու համար: