image
Հրատապ լուրեր:

Կին ազատամարտիկը հեռացել է կյանքից

Կին ազատամարտիկը հեռացել է կյանքից

Քաշաթաղի շրջանի «Մերան» պաշտոնաթերթը հայտնում է, որ հունվարի 29-ին վախճանվել է ազատամարտիկ Կարինե Պարսամի Աղեկյանը, որ Քաշաթաղի շրջանի Աղավնո գյուղի առաջին վերաբնակիչներից է։

  Կ․ Աղեկյանը երկար տարիներ աշխատել է Աղավնոյի Գ․ Նժդեհի անվան միջնակարգ դպրոցում որպես զինղեկ, բացի Արցախյան գոյամարտից, մասնակից է եղել Ապրիլյան պատերազմական գործողություններին, Արցախյան վերջին պատերազմին և վերջերս էր իջել մարտական դիրքերից։ Քաշաթաղի շրջվարչակազմը, Աթցախի ազատամարտիկների միության Քաշաթաղի շրջանային միավորումը, ՀՀ ԵԿՄ Քաշաթաղի շրջանային բաժանմունքը, «ՄԵՐԱՆ» թերթի խմբագրակազմը, Աղավնոյի համայնքապետարանն ու բնակչությունը և այժմ շրջանում գործող միակ կրթօջախի՝ Գ․ Նժդեհի անվան միջնակարգի անձնակազմը վշտացած են Կ․ ԱՂԵԿՅԱՆԻ անժամանակ մահվան կապակցությամբ, ցավակվում և զորավիգ են հանգուցյալի հարազատներին, մտերիմներին, բարեկամներին։ Տեղեկացնում ենք՝ Կ․ Աղեկյանի հոգեհանգիստը կկահանա հունվարի 30-ին, ժամը 18-ին Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Հաղթանակ/Չորրորդ գյուղ/ գյուղի «Էլկո» սգո սրահում։ Հուղարկավորությունը ԵՌԱԲԼՈՒՐ պանթեոնում, հունվարի 31-ին, ժամը 13-ին։ Կարինե Պարսամի Աղեկյան (ծնվել է 1958 թվականի փետրվարի 10-ին Երևանում), ազատամարտիկ։ Առաջին կապային թեթև ատլետ։ Ավարտել է Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտը (1979)։ 1989-1994 թվականներին տարբեր կամավորական ջոկատների կազմերում մասնակցել է ՀՀ Իջևանի, Գորիսի (Շուռնուխ, Գոփս-Կապա մայրուղի, «Գազի պոստ» և այլն ) և ԼՂՀ Կուբաթլուի, Զանգելանի, Ֆիզուլիի (Հորադիզ, Աբդուռահմանլի) շրջանների ինքնապաշտպանկան և ազատագրական մարտերին։ Բազմիցս վիրավորվել է, ապաքինվել և վերադարձել մարտադաշտ։ 1993 թվականից ընտանիքով բնակվում է ազատագրված Քաշաթաղի շրջանի Աղավնա գյուղում։