image

Աշխարհահռչակ դաշնակահարը ներկայացնում է Ալան Հովհաննեսի կյանքն ու ստեղծագործությունը. տեսանյութ

Աշխարհահռչակ դաշնակահարը ներկայացնում է Ալան Հովհաննեսի կյանքն ու ստեղծագործությունը. տեսանյութ

AGBU WebTalks ծրագրի շրջանակներում աշխարհահռչակ հայ դաշնակահար Շահան Արծրունին ներկայացնում է ամերիկահայ կոմպոզիտոր Ալան Հովհաննեսի (Ալան Հարությունի Չաքմաքչյանի) կյանքն ու ստեղծագործություններից: 20-րդ դարի ամենաբեղուն կոմպոզիտորներից մեկը համարվող Ալան Հովհաննեսի ստեղծագործություններն այնքան էլ ծանոթ չեն լայն հասարակությանը: Նա  կյանքի վերջում իր գրած ստեղծագործություններից մի շարք է հանձնել հայ երաժիշտ Շահան Արծրունուն և խնդրել ձայնագրել: Շահան Արծունին ոչ միայն ձայագրել է դրանք, այլ նաև իր համերգների, ելույթների, դասախոսությունների, ճամբորդությունների ընթացքում աշխարհում տարածել է և շարունակում է տարածել Ալան Հովհաննեսի արվեստը: