image
Հրատապ լուրեր:

Գարիկ Իսրաելյանի անունով աստերոիդ է կոչվել

Գարիկ Իսրաելյանի անունով աստերոիդ է կոչվել

Ճանաչված հայազգի աստղաֆիզիկոս, Instituto de Astrofisica de Canarias (IAC)` Կանարյան կղզիների Աստղաֆիզիկայի ինստիտուտի աշխատակից, ֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտոր Գարիկ Իսրաելյանի անունով աստերոիդ է կոչվել: Հայ գիտնականը նման պատվի է արժանացել  իրիսկ հիմնած STARMUS միջազգային փառատոնի ժամանակ, որն այս տարի տեղի ունեցավ հունիսի 27-ից հուլիսի 2-ը՝ Կանարյան կղզիներում և նվիրվեց Սթիվեն Հոքինգին: Գարիկ Իսրաելյանի անունով աստերոիդ կոչելու մասին «Արևելքին» տեղեկացրեց STARMUS փառատոնի ցուցահանդեսային սրահում ներկայացված միակ հայաստանյան կազմակերպության՝ Կրթության Միջազգային Ակադեմիայի նախագահ Անահիտ Հարությունյանը, նշելով, որ այս տարվա փառատոնն ավարտվեց շքեղ համերգով, որին մասնակցում էին համաշխարհային երգարվեստի աստղեր՝ կուռքային երաժիշտներ Բրայան Մեյը, Սառա Բրայթմանը, Բրայան Ինոն, «Անաթեմա» ռոք խումբը և ուրիշներ: 

 


 

Անահիտ Հարությունյանը՝ փառատոնին մասնակցող Օքսֆորդի գիտնականներից Ռիչարդ Դոքինզի հետ