image

Անգլիայի թագուհու ընտանիքը նամակ է գրել հայաստանցի Մարիամ Նազարյանին (լուսանկար)

Անգլիայի թագուհու ընտանիքը նամակ է գրել հայաստանցի Մարիամ Նազարյանին (լուսանկար)

Օրեցօր աշխարհում մեծ արժեք ու գնահատական են ստանում ձեռքի աշխատանքները: Անգլիայի թագուհու ընտանիքը սիրով  ընդունել է Հայաստանում հիմնված   «Ձեռքի աշխատանքներ»  կազմակերպության նվերը`Ուիլյամի եւ Քեյթի նորածնի՝ բրիտանական արքայադստեր  Շարլոտայի համար: Ինչպես հայտնի է` Քեմբրիջի դուքսն ու դքսուհին այս տարվա մայիսի 2-ին ունեցան իրենց երկրորդ երեխային:  Թագավորական ընտանիքը շնորհակալական նամակ է հղել Հայաստան,  Մարիամ Նազարյանին` Շարլոտա Էլիզաբեթ Դիանային ուղարկված նվերի համար: 

Ինչպես «Արեւելքին տեղեկացրեց կազմակերպության երիտասարդ հիմնադիր Մարիամ Նազարյանը, «Ձեռքի աշխատանքները» դեռեւս չի բոլորել իր հիմնադրման մեկ տարին:  Հատուկ երեխաների համար շյուղերով եւ  հելունով  պատրաստված  հայ վարպետների բարձրաճաշակ աշխատանքները կարելի է ձեռք բերել օնլայն եւ «Երեւան Մոլում» գտնվող ձեռքի աշխատանքների բուտիկից: