image

Չեխիայի նախագահն այցելել է հայ գործարարի հիմնած մեղրով տորթի «Մարլենկա» հանրահայտ գործարան

Չեխիայի նախագահն այցելել է հայ գործարարի հիմնած մեղրով տորթի «Մարլենկա» հանրահայտ գործարան

orer.eu -ն  տեղեկացնում է, որ  սեպտեմբերի 22-ին Մորավասլեզլյան տարածաշրջան կատարած այցի շրջանակներում Չեխիայի նախագահ Միլոշ Զեմանը այցելել է նաեւ «Մարլենկա» գործարան եւ ծանոթացել հայտնի գործարար Գեւորգ Ավետիսյանի հիմնադրած թխվածքի արտադրությանը։ Չեխիայի նախագահը ոչ միայն շրջել է գործարանում, ծանոթացել արտադրական գործընթացին, այլեւ հանդիպել աշխատակիցներին, զրուցել եւ ծանոթացել նրանց աշխատանքային պայմաններին։

Սուրճի սեղանի շուրջ նախագահ Զեմանը զրուցել է նաեւ Գեւորգ Ավետիսյանի հետ, իր հիացմունքը հայտնել հայկական թխվածքով, հետաքրքրվել «Մարլենկայի» տարածման աշխարհագրությամբ։ Գեւորգ Ավետիսյանն իր հերթին շնորհակալություն է հայտնել նախագահին ոչ միայն այցելության, այլեւ Հայոց ցեղասպանության մասին նրա կատարած հայանպաստ հայտարարության համար։ Նախագահի այցելությունը տեւել է 1.5 ժամ։

Իսկ երեկոյան, Օստրավայում Մորավասլեզյան տարածաշրջանի գործարարների հետ ընթրիքի ընթացքում նախագահը հատուկ հիաշատակել է «Մարլենկայի» արտադրությունը, ընդգծելով, որ այն լավագույնս ներկայացնում ոչ միայն մարզը, այլեւ ողջ Չեխիան։