image

Մեծ Բրիտանիայի վարչապետի հետ հանդիպմանը Էրդողանի թիկունքին երկու «Այվազովսկի» կար. լուսանկար

Մեծ Բրիտանիայի վարչապետի հետ հանդիպմանը Էրդողանի թիկունքին երկու «Այվազովսկի» կար. լուսանկար

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյի՝ օրերս Անկարայում տեղի ունեցած հանդիպումներից մեկի ժամանակ Թուրքիայի նախագահը Մեծ Բրիտանիայի բարձրաստիճան պաշտոնյանին ընդունել է՝ թիկունքին երկու «Այվազովսկի»: «Արևելքի» թղթակցի փոխանցմամբ, այս հանգամանքը չի վրիպել լրատվամիջոցների ուշադրությունից.  ԶԼՄ-ներն այս առիթով կրկին հիշեցրել են, որ Թուրքիայի նախագահն աշխարհահռչակ հայ ծովանկարիչ Հովհաննես Այվազովսկու գործերի սիրահարներից է:

 


 

Էրդողանը հաճախ է իր բարձրաստիճան հանդիպումներն անցկացնում նախագահական պալատի այն սրահում, որտեղ կախված են հայ նկարիչ Հովհաննես Այվազովսկու գլուխգործոցներից երկուսը:  Այվազովսկու նկարները զարդարում են նաև Թուրքիայի նախագահական պալատի այլ սենյակներ, որտեղ աշխարհի գերտերությունների  և միջազգային կազմակերպությունների պատասխանատուներին ընդունում է Էրդողանը: Նա Այվազովսկու նկարով սրահում է ընդունել Մերկելին, Բայդենին, Հորդանանի թագավորին և այլ նշանավոր հյուրերի: 

 

 

 

Ի տարբերություն Ռուսաստանի, որ դեռևս լիովին չի ընդունում, որ Հովհաննես Այվազովսկին հայ է՝ նրան համարելով ռուսական մշակույթի ներկայացուցիչ, Թուրքիան ընդունում և հայտարարում է նրա հայկական ծագման մասին: Այս տարի Թուրքիայում նույնպես նշվելու է Հովհաննես Այվազովսկու ծննդյան 200-ամյակը: