image

Քոբանիից հայ տղան վերջապես բարձրացրել է գլուխն ու նայում է դիմացինին. լուսանկար

Քոբանիից հայ տղան վերջապես բարձրացրել է գլուխն ու նայում է դիմացինին. լուսանկար

Տաղանդավոր լուսանկարիչ Անուշ Բաբաջանյանի վերջին ցուցահանդեսը նվիրված էր Հայաստանում ապրող սիրիահայերին: Մի խումբ ճակատագրերի միջոցով Անուշ Բաբաջանյանը կարողացել է խորությամբ ներկայացնել այն ողջ պատմությունը, որ կա մեր կողքին եւ կոչվում է «սիրիահայություն» : Անուշ Բաբաջանյանի լուսանկարներին անդրադարձել է «Foreign Policy» պարբերականը:

 


 

56-ամյա Խաչիկ Մանվելը միակ հիշատակը, որ բերել է Սիրիայից, իր նշանդրեքի լուսանկարն է, որ ոսկեգույն շրջանակով կախված է երեւանյան վարձով բնակարանի պատից. 1993-ը, երբ տեղի տեղի ունեցավ նրա նշանդրեքը, շատ հեռավոր թվական է արդեն թվում... 

 


 

Մարալն այս ընտանիքի միակ աղջիկն է. նա է հավաքում-մաքրում վարձով տունը, որտեղ ապրում է եղբայրների եւ հոր հետ: Մայրը սիրիական Քոբանի քաղաքում լքեց ընտանիքը եւ գնաց այլ քաղաք: Աղջիկը նույնիսկ չգիտի էլ՝ մայրը տեղյա՞կ է, որ իրենց տունը փլվել է եւ  իրենք Հայաստան են տեղափոխվել



 

 

Շանթ Կլզի Մուրադյանը դաստակին արված հինգ տատուի միջոցով իր ընտանիքի պատմությունն է ներկայացնում. 21-ամյա երիտասարդը Երեւանում միայնակ է ապրում, ընտանիքը Սիրիայում է


 

Շանթ Կլզի Մուրադյանը երկու տարի առաջ Հայաստան գալով,  անմիջապես աշխատանքի է անցել գիշերային ակումբում



 

 

Մանուշ Մոսեսի ու Սողոմոն Ամսեյանի նշանդրեքի  ալբոմը գեղեցիկ հիշողություններ է արթնացնում: Լուսանկարները արվել են նրանց ընտանեկան ֆոտոապարատով: Սիրիայում ընտանիքը ֆոտոստուդիա ուներ, իսկ Երեւանում Սողոմոնը կահույքի ֆաբրիկայում է աշխատում, Մանուշը՝ դպրոցական ճաշարանում: 

 

 

Այս լուսանկարը նայողները զարմանում եւ ուրախանում են, որ Արամը վերջապես գլուխը բարձրացրել  եւ նայում է դիմացինին: Քոբանիից մոր եւ փոքր քույր-եղբայրների հետ Հայաստան գալով՝ 15-ամյա տղան երկար ժամանակ չէր շփվում ոչ մեկի հետ: Նրան ճանաչողները վկայում են, որ դաժան դեպքից հետո տղան

գլուխը չէր բարձրացնում եւ դիմացինին չէր նայում... Հորը սպանել էին նրա աչքի առջեւ

 

Լուսանկարները՝ Անուշ Բաբաջանյանի