image

«Բարի մամա»-ն նշել է սիրիահայ փոքրիկ Մեղեդիի ծննդյան տարեդարձը. լուսանկարներ

«Բարի մամա»-ն նշել է սիրիահայ փոքրիկ Մեղեդիի ծննդյան տարեդարձը. լուսանկարներ

Երևանի «Ամերիկանո» սրճարանում այսօր մի խումբ հայաստանցիներ ծննդյան տոն էին կազմակերպել սիրիահայ Մեղեդի Լևոնյանի համար: Լրացավ Սիրիայից ընտանիքի հետ Հայաստան տեղափոխված փոքրիկ աղջկա 11-ամյակը: «Բարի մամա» ընկերությունը՝ Մարինա Ադուլյան-Անդրյանի գլխավորությամբ, որոշել էր պատերազմի սարսափները տեսած աղջնակի համար գունավոր ու երազային տարեդարձ տոնել և նրան նվիրել իր երազած խաղալիքներն ու հագուստները: Նրանց են միացել «Օգնություն սիրիահայ ընտանիքներին» խմբի հիմնադիր Նարինե Դավթյանը, երգչուհի Շուշան Պետրոսյանը և էլի մի խումբ մարդիկ:  

Իսկ օրեր առաջ Մեղեդին կրկին բարերարներից ստացել է ջութակ, որի մասին երազում էր: 

«Արևելքի» տեղեկություններով Մեղեդիի հայրն ու պապիկը՝ Մինաս և Հովհաննես Լևոնյանները Սիրիայի պատերազմի ժամանակ առևանգվել և սպանվել են: