image

Սիրուն Մինաս. «Այո՛, հայ եմ». տեսանյութ

Սիրուն Մինաս. «Այո՛, հայ եմ». տեսանյութ

chai-khana-ն անդրադարձել է Հայաստանում ապրող կիսով չափ հայերին, որոնք հավատարիմ են իրենց հայությանը:  Ահա նրանցից 26-ամյա Սիրուն Մինասի պատմությունը.


«Մայրս նիգերիացի է, հայրս՝ հայ Հնդկաստանից: Իրականում հայրս կիսով չափ է հայ, տատիկս անգլուհի է, բայց իրեն ամբողջությամբ հայ է համարում: Բժիշկ է, ու մեկնել էր Նիգերիա՝ աշխատելու, որտեղ հանդիպել է մայրիկին: Ես ու մի եղբայրս այնտեղ ենք ծնվել, հետո ընտանիքով տեղափոխվել ենք Հայաստան: Մասնագիտությամբ պլաստիկ վիրաբույժ եմ ու շատ եմ սիրում իմ գործը:

Պատիվ է լինել Սիրունը, որովհետև ինքը երկու ռասաների ներկայացուցիչ է, երկուսը մեկում` իրենց առավելություններով ու թերություններով: Այն, որ երկու տարբեր մայրցամաքից երկու տարբեր մարդ միավորվել են ու էդ միությունից ծնվել եմ հենց ես, ինձ համար Աստծո կողմից տրված մի փոքր առավելություն է:

Քանի որ հայրս ծնվել ու մեծացել է Հնդկաստանում, մեր ընտանիքում կար նաև երրորդ՝ հնդկական մշակույթը: Դեպի Հնդկաստան ճամփորդությունների ժամանակ մայրիկը սովորում էր նաև էնտեղի ուտեստները պատրաստել: Այդպես մի օր նիգերիական, մի օր հնդկական ուտելիք էինք փորձում, շատ բազմաբան էր»:

Մանրամասները՝ տեսանյութում.