image

Մանչեստերի մարզադաշտի պայթյունը ահաբեկչություն է. կան զոհեր

Մանչեստերի մարզադաշտի պայթյունը ահաբեկչություն է. կան զոհեր

Մեծ Բրիտանիայի Մանչեստեր քաղաքի մարզադաշտում երեկ ուշ երեկոյան տեղի ունեցած եւ առնվազն 20 մարդու կյանք խլած պայթյունները որակվել է որպես ահաբեկչություն: Այդ մասին հայտարարությամբ հանդես է եկել քաղաքի ոստիկանությունը, նշելով, որ առայժմ պայթյունների  այլ վարկած չկա:  

Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, Մեծ Բրիտանիայի Մանչեստեր քաղաքում պայթյուններ են որոտացել, որի հետեւանքով զոհերի թիվը հասնում է 20-ի, կան վիրավորներ: Պայթյունները տեղի են ունեցել ամերիկացի փոփ երգչուհի Արիանա Գրանդեի՝ Մանչեստերի մարզադաշտում տեղի ունեցած համերգից հետո: Համերգին ներկա են եղել տասնյակ հազարավոր հանդիսատեսներ, որոնք խուճախի են մատնվել: Նրանց արագ տարհանել են: Պայթյունների պատճառները պարզվում են: