image
Հրատապ լուրեր:

Սիրիահայերը Քուվեյթ կարողացան մտնել միայն հայաստանյան անձնագրով. աղբյուր

Սիրիահայերը Քուվեյթ կարողացան մտնել միայն հայաստանյան անձնագրով. աղբյուր

«Հայաստանի հանրապետության անձնագիրը Սիրիայի պատերազմի ժամանակ պարզապես երկնքից իջած նվերի վերածվեց բազմաթիվ սիրիահայերի համար, որոնք այդ անձնագրով միայն կարողացան մուտք գործել Քուվեյթ»,-«Արեւելքին» հայտնեց քուվեյթահայ ազգային գործիչներից մեկը՝ նշելով, որ Սիրիայի հանրապետության անձնագրով մուտքը Քուվեյթ արգելված է, եւ շատ սիրիահայեր, որոնք ունեին հայկական անձնագիր, այդ փաստաթղթով մտան երկիր, տեղավորվեցին, գործ գտան եւ այսօր հաջող ապրում են Քուվեյթում: Նա նշեց, որ սիրիահայերը սովորաբար արհեստով են զբաղվում Քուվեյթում, հարգված են եւ ընդունված, իսկ քուվեյթահայ գաղութն էլ, որ ի սկզբանե արդեն սիրիահայերից է կազմված, լավ է ընդունել հայրենակիցներին: «Առհասարակ, Քուվեյթի համայնքը սփյուռքի ամենաամուր համայքներից է, արմատները՝ զորավոր, աշխատասեր, հայասեր, մոտ՝ Հայաստանին ու հայ եկեղեցուն»,-նշեց մեր զրուցակիցը, ավելացնելով նաեւ, որ Մերձավոր Արեւելեան վերջին իրադարձությունները ազդեցություն չեն գործել համայնքի վրա: