image

Սիրիահայ Ասմարյան եղբայրներն Արցախում դեղձի նոր տեսակ են ստացել՝ Սիրադեղձ. Տեսանյութ

Սիրիահայ Ասմարյան եղբայրներն Արցախում դեղձի նոր տեսակ են ստացել՝ Սիրադեղձ. Տեսանյութ

Երկիրն այսօր:- Արցախում հաստատված սիրիահայ Ասմարյան եղբայրները հավաքում են վերջին տարիների չարչարանքի պտուղները: Բերքաձորի նորատունկ այգին այս տարի առատ բերք ունի, ինչը եւ հեշտությամբ էլ իրացնում են ֆերմերները:

 

Մրգի շուկայում նորություն համարվող սիրադեղձն աճում է միայն Ասմարյանների մոտ: Ասում են, եթե առաջին օրերին վաճառակետերում շատերն ուսումնասիրում էին, հիմա սիրադեղձը Ստեփանակերտում մեծ պահանջարկ է վայելում: Ուզում են՝ Արցախում այնքան զարգանա գյուղատնտեսությունը, որ այստեղից շատերը միրգ ու բանջարեղեն արտահանեն:

 

Ասմարյան եղբայրներն իրենց ընտանիքներով Սիրիայից Արցախ են տեղափոխվել մոտ հինգ տարի առաջ՝ սիրիական պատերազմի առաջին տարում։

 

Մանրամասները՝  «Երկիր այսօրի» տեսանյութում։