image
Հրատապ լուրեր:

Կարո Փայլանը Երեւանում Մալաթիայի ազգային տարազն է հագել

Կարո Փայլանը Երեւանում Մալաթիայի ազգային տարազն է հագել

Քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցությունից Թուրքիայի Մեջլիսի պատգամավոր ընտրված Կարո Փայլանը Հայաստան-Սփյուռք համաժողովին մասնակցելու իր հայաստանյան այցի ժամանակ այցելել է նաեւ «Մեգերյան կարպետ» ընկերություն: Մինչ այդ նա իր տարբեր ելույթների ժամանակ շեշտել է, որ ինքն իրեն սփյուռքահայ չի համարում, այլ՝ Թուրքիայի բնիկ հայ, որի արմատները Մալաթիայից են: Կարո Փայլանը «Մեգերյան կարպետում» լուսանկարվել է Մալաթիայի ազգային տարազով: 

Կարո Փայլանը Երեւանում հանդիպում է ունեցել նաեւ ուսանողների հետ, ինչպես նաեւ՝ հանդես եկել հեռուստատեսությամբ: