image

Հրդեհից ստացած ծանր վնասվածքներից մահացել է հայ կուսակցական գործիչը

Հրդեհից ստացած ծանր վնասվածքներից մահացել է  հայ կուսակցական գործիչը

Ինչպես  տեղեկացրել էինք,  շաբաթներ առաջ դժբախտ դեպք էր տեղի ունեցել Սոցիալ Դեմոկրատ Հնչակյան Կուսակցության Հունաստանի վարիչ մարմնի անդամ Հակոբ Բեքարյանի ընտանիքում: Աթենքում հրդեհվել էր կուսակցական հայտնի գործչի տունը, ինչի հետևանքով նրա երիտասարդ դուստրը` Նաիրի-Մարիա Բեքարյանը մահացել էր, իսկ Հակոբ Բեքարյանը գտնվում էր  ծանր վիճակում: «Արեւելքին» հայտնի դարձավ, որ հիվանդանոցում երեկ մահացել է նաև Հակոբ Բեքարյանը: