image

Սփյուռքի ամենահայտնի փոփ երգիչը՝ Ադիսը, Երեւանում Նոր տարվա գիշերը հիշարժան համերգ է ունեցել

Սփյուռքի ամենահայտնի փոփ երգիչը՝ Ադիսը, Երեւանում Նոր տարվա գիշերը հիշարժան համերգ է ունեցել

Երեւանում բնակվող բազմաթիվ սփյուռքահայեր (հիմնականում՝ սիրիահայեր) Նոր տարին դիմավորել են «Արմենիա Մարիոթ» հյուրանոցում, որտեղ տոնական գիշերվա խրախճանքի հյուրն է եղել ԱՄՆ-ից ժամանած փոփ աստղ Ադիսը (Ադիս Հարմանդյան): Ճաշկերույթը կազմակերպել էր Երեւանում սիրիահայերի հիմնած «Դերյան» ռեստորանը, որի սեփականատերերի հրավերով էլ Ադիսը ժամանել է Հայաստան: Նրան ընկերակցել է սիրիահայերից կազմված Nour band-ը, որը Երեւանում գործող նվագախումբ է: 

Ադիսը համարվում է սփյուռքահայ էստրադայի հիմնադիրը. նրա երգերը սիրելի են սփյուռքահայ բոլոր սերունդների մարդկանց:  Երգիչն արժանացել է մի շարք կոչումների եւ մեդալների, այդ թվում՝ Հայաստանի Սփյուռքի նախարարության «Կոմիտաս» մեդալի: Բնակվում է ԱՄՆ-ում, վերջին շրջանում տարվա մի մասն անցկացնում է իր ծննդավայր Բեյրութում: